February 17

Հետաքրքիր պատմություն

Վահան Տերյանը հետաքրքրվում էր Կովկասի քաղաքական կացությամբ, հետաքրքրվում էր գրականությամբ, ինչ են գրում Ղ.Աղայանը, Շիրվանզադեն, Հ.Թումանյանը, Դ.Դեմիրճյանը և ուրիշները:  Վահանի մայրը վաղուց մահացել էր, և տունը քույրն ու մեծ հարսն էին կառավարում: Ընտանիքը հուզիչ գուրգուրանք ուներ Վահանի հանդեպ, որ տան կրտսերն էր, և Վանիկ էին կոչում նրան: 1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեևիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։
Հետաքրքիր պատմություն
 17 համարի տրամվայ: Տերյանի հայացքը սառել էր պատուհանի մոտ մեջքով կանգնած աղջկան: Տերյանը այնքան մոտեցավ աղջկան, որ տրամվայի ամեն մի ցնցումից նրա հյուսքերը դիպչում էին երիտասարդի դեմքին, և նա շոշափելիորեն զգում էր վարսերի բույրն ու փափկությունը: «Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի»,_ լսվեց տոմսավաճառի անկիրք ձայնը: Նրանք երկուսով մտան եկեղեցու բակ: Շուտով պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ է և գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է: Նրանց մեջ անմիջապես ինչ-որ անորսալի, նոր բռնկվող հրդեհի առաջին տարտամ կրակն էր ծնվում: Բայց Անթառամը ընդամենը մի քանի օրով էր Մոսկվա եկել:
«Հենց ուզում էի Անտյային առաջարկություն անել, մեկնեց»,_ գրում է Տերյանը: Անտյա, Անտենկա, սրանից հետո պոետը միայն այսպիսի փաղաքուշ անուններով կկոչի իր Անթառամին։
Վահան Սուքիասի Տերյանը (Տեր-Գրիգորյան) սկզբում բանաստեղծությունների տակ ստորագրել է «Վահան Տեր-Գր.»: Ուսանողական տարիներին կրել է Շվին, Վոլո և ուրիշ կեղծանուններ: 1907 թվականի վերջերից ստորագրել է «Տերյան»: 1910 թվականի մայիսի 10-ին Ցոլակ Խանզադյանին գրած նամակում կատակով ստորագրել է «Վահանուս Տերյանուս»:
Մի փոքրիկ դեպք Տերյանի մանկությունից
Վահան Տերյանի հայրը մրգերը սայլով էր առնում, թե «լավ է մի անգամ կուշտ ուտել, քան տասն անգամ համը տեսնել»։ Մի անգամ էլ, սովորության համաձայն, երբ սայլով ձմերուկ է առնում, Տերյանը ուրախությունից սկսում է ծիծաղել։ Հայրը ապտակում է, Տերյանի ծիծաղը լացի է փոխվում։ Ապա, համբուրելով, նստեցնում է ձմերուկների կույտի վրա ու սկսում սիրտն առնել ու բացատրել, թե ինչու ապտակեց.- Տե՛ս, էս բոլորն քոնն է, բալաս՛։- Հա՛, հըպը ինչի՞ զարկիր։- Զարկի, որ ուրախությունից սիրտդ չպատռի. շատ ուժով խնդալուց մարդու սիրտը կպատռի։Մի օր էլ հայրը գյուղամիջում նստած զրույց է անում հավաքված գյուղացիների հետ, ու Վանիկն էլ, ըստ սովորության, գիրկը նստած եղունգներն էր կրծոտում։ Խոսակիցներից մեկն էլ ինչ-որ ծիծաղելի մի դեպք է պատմում, ու հայրը ունկնդիրների հետ սկսում է քահ-քահ ծիծաղել։Շրա՜փ, իր փափլիկ թաթով մի փառավոր ապտակ է հասցնում Վանիկը հոր երեսին: Հայրը բարկանում է և հարցնում՝ ինչու այդպես վարվեց։- Զարկի, որ սիրտդ չպատռի։ Դո՞ւ չըսիր, թե շատ խնդալուց մարդու սիրտը կպատռի։ Հայրն իսկույն հիշում է ձմերուկի պատմությունն ու ծիծաղելով պատմում ունկնդիրներին։
February 11

Դասարանական աշխատանք

1. Ընդգծե՛ք ներկա ժամանակով 3 բայաձև:
ա. գրում էտալիս ենք, մտցրել է, սովորելու են,  ասում եք, չգաս
բ. պարում են, չունեի, կնկարեմ, չքվում է, մի՛ տար, գալիս եք2. Ընդգծե՛ք անցյալ ժամանակով 3 բայաձև:
ա. չի լալիս, կար, մի՛ տեսեք, լալիս էր, պարել է, կտա
բ. խաղացինք, չի կարելի, դարձել ես, վերցնենք, եկել եմ, կընկնեմ
‘]”’]

3. Ընդգծե՛ք ապառնի ժամանակին վերաբերող 3 բայաձև.

ա. չեմ հասկանում,  գնացել եմ, կլինեսկտրտմեմ, հատում եմ,
կարելու եք
բ. համեղացրո՛ւ, աշխատել են, արշավեմկհատեմ, գնացինք, սովորում են:
,

4. Ընդգծե՛ք առաջին դեմքի 3 բայաձև.

ա. չմտնեն, ծարավեմ, դիմադրեինք, չափեիք, գնա, պրծա
բ. հասանք, մոռացաք, գրվելու եմ, սովորի, իմանայի, չեն խոսել

5. Ընդգծե՛ք երկրորդ դեմքի 3 բայաձև.

ա. հասկացար, ասա՛, գտա, վերցրո՛ւ, մտներ, հարցնենք
բ. տպեցիր, բարձեր, բարձրացանք, եկաք, խոսի, արի՛։

6. Ընդգծե՛ք երրորդ դեմքի 3 բայաձև.
ա. եռաց, կա՛ց, գրավ, գտավ, առարկեցին, կացին
բ. հեռացար, կտար, պոկեց, տարեց, մոտեցավ, տո՛ւր
գ. կանչեր, դնչեր, կարածի, կտարածի, մնամ, ենթամնա

7. Շարքերում առանձնացրե՛ք եզակի և հոգնակի թվով բայաձևերը.

ա. երդվեի, հասե՛ք, ուշանա, չափեցին, մի՛ թող, չափեիք
բ. ուզեն, մոլեգնեց, միացրո՛ւ, մի՛ կարդացեք, համոզելու
ես, կտանք

February 11

Գործակիցների հավասարեցման (գումարման) եղանակ

Լուծեք հավասարումների համակարգը․

 

{2x-3y+8=0, 2x+4y-6=0

2x+4y-6-2x+3y-8=0

7y-14=0

y=2

x=3-14

x=-11

8x+4y-32-3x-4y+7=0

5x-25=0

5x=25

x=5

2•5+y-8=0

y=8-10

y=-2

 

6x+15y-45=0

6x+4y-12=0

6x+15y-45-6x-4y+12=0

11y-33=0

11y=33

y=3

2x-5•3-15=0

2x=30

x=15

12x-15y-9=0

12x-8y-44=0

 

12x-15y-9-12x+8y+44=0

-7y+35=0

-7y=-35

y=5

 

4x-5•5-3=0

4x=-28

x=-7

-6x+2y+6=0

10x-2y-34=0

 

-6x+2y+6+10x-2y-34=0

4x-28=0

4x=28

x=7

5•7-y-17=0

35-y-17=0

-y+18=0

y=18

5x+3y-7=0                                                                                                    6x-3y-15=0

5x+3y-7+6x-3y-15=0

11x-22=0

11x=22

x=2

2•2-y-5=0

-y=1

y=-1

6x+12y-18=0

6x-4y-50=0

 

6x+12y-18-6x+4y+50=0

16y=-32

y=-2

2x-8-6=0

2x=14

x=7

15x+9y-21=0

15x-25y-225=0

15x+9y-21-15x+25y+225=0

34y=-204

y=-6

3x+30-45=0

3x=15

x=5

February 10

ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ շարքից

Մշուշի միջից,— տեսի՜լ դյութական,

Մշուշի միջից,— տեսի՜լ դյութական,—
Բացվում է կրկին Նաիրին տրտում.
Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան,
Եվ այնքան ներում — ո՞ր երկրի սրտում.
Որտե՞ղ են քարերն այնպես վերամբարձ
Ձեռների նըման պարզված երկնքին,
Որտե՞ղ է աղոթքն այնպես վեհ ու պարզ
Եվ զոհաբերումն այնպես խնդագին…
Որտե՞ղ է խոցում այնպես չար ու խոր
Սիրտը մարդկային դաշույնը քինոտ.
Որտե՞ղ է հոգին այնպես վիրավոր,
Եվ անպարտ երկիրն այնպես արյունոտ…

* * *                           

Կարծես թե դարձել եմ ես տուն

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շաբժում ես իլիկը մեր հին.
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ.
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

                                                                                                                                  Մի՞թե վերջին պոետն եմ ես,

                           Մի՞թե վերջին պոետն եմ ես                                              Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։

Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

 

 

Հիշում եմ ինչպես այն ուշ

Հիշում եմ ինչպես այն ուշ
Աշունն էր ոսկևորվում,—
Մայրամուտն էր ժլատ վառվում,
Բըլուրը պատել էր մուժ…

Մեր գյուղն է —սարերը մերկ,
Մեր գետը — բարակ միգում.
Զանգակը — մեղմ ու բեկուն.
Թախծում են արոտ ու հերկ…

Եվ մայրըս ահա հիվանդ,
Մրսում է, արև ուզում,
Նստած է հետըս դրսում
Անխոս ու մեղմ հնազանդ։

Եվ ծեր է մայրըս այնքան,
Փոքրիկ է —բարի մի մայր…
Ցոլում է սարը սուրսայր,
Երգում է զանգը լալկան…

February 9

Բայի ժամանակը, դեմքը և թիվը

Բայի ժամանակը, դեմքը և թիվը
Բայի ժամանակը ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը, այսինքն՝ երբ է կատարվում գործողությունը՝ խոսելու պահի՞ն, դրանից առա՞ջ, թե՞ դրանից հետո։ Դրա հիման վրա առանձնացվում է երեք հիմնական ժամանակ՝ ներկա ,անցյալ ,ապառնի։ Օրինակ՝ կարդում եմ (ներկա), կարդացի, կարդացել էի, կարդում էի (անցյալ), կկարդամ, պիտի կարդամ (ապառնի)։
Բայն ունի երեք դեմք։ Առաջին դեմքով բայերն արտահայտում են խոսողի գործողությունը (օրինակ՝ կարդում եմ, կարդացի), երկրորդ դեմքի բայերը՝ խոսակցի գործողությունը (օրինակ՝ կարդում ես, կարդացիր), երրորդ դեմքի բայերը՝ մեկ այլ անձի կամ առարկայի գործողությունը (օրինակ՝ կարդում է, կարդաց)։ Դեմքն արտահայտվում է օժանդակ բայի կամ վերջավորությունների միջոցով, օրինակ՝
կարդացել եմ, կարդացինք։ Թվի կարգը ևս արտահայտվում է օժանդակ բայով կամ վերջավորություններով։
Առաջադրանքներ:
1. Նախադասություններում կետերի փոխարեն գրիր փակագծերում տրված
բայերը համապատասխան դեմքով, թվով, ժամանակով:։
1. Երկնքում մայրամուտին արևի ճառագայթները ոսկեզօծել են ամեն ինչ, և մի կախարդող տեսարան ստեղծել էր, որով հիանում էին հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ստեղծել)
2. Արդեն բացվել են պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում էր, թե մի նախշուն
գորգով ծածկված  է պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել,)
3. Ցանկապատի հետևում երևում է մի տուն. նրա բակում արևածաղիկներ են աճում ,
որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում են անցորդներին։
(ժպտալ, աճել)
4. Մենք մեքենայի միջից անշարժ նայում էինք ճամփեզրի մոտակա սյունին նստած հդըենն
արագիլին, մինչև որ նա տեղից պոկվեց և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ թռավ դեպի
մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել,)

5.և հաջորդ օրվանից բոլորը սկսեցին աշխատանքի գալ մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանան ժամանակին ավարտել պատվերի կատարումը։

6.որոնք մի պահ առկայծեցին թանձրացող խավարում, ապա անհետացան։

7.երեխաները, ճոճանակների վրա նստած, օրորվում են, իսկ մեղմ քամին բերում է մոտակա սարերի զովությունը։

8.Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ։

9.և դահլիճը ալեկոծվում էր հոգեպարար մի երաժշտությամբ, որն ողողում էր ունկնդիրների հոգիները։

10.մի նապաստակ հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։

Continue reading

February 9

Գործակիցների հավասարեցման (գումարման) եղանակ

Օրինակ․
Լուծենք հետևյալ հավասարումների համակարգը.

Լուծման համար կարող ենք հավասարեցնել կամ x-ի գործակիցները, կամ էլ y-ի: Այս օրինակում ավելի հեշտ է հավասարեցնել y-ի գործակիցները։ Այդ նպատակով երկրորդ հավասարումը (հավասարման երկու կողմերը) բազմապատկենք 5-ով․

Գումարենք համակարգի երկու տողերը․
(2x + 5y) + (15x — 5y) = 19 + 15 կամ որ նույնն է.
17x = 34
Այստեղից գտնում ենք x = 2։ Ստացված արժեքը, տեղադրելով համակարգի հավասարումներից մեկնումեկում, կգտնենք նաև y-ի արժեքը.
3x — y = 3
y = 3x — 3 = 3 * 2 — 3 = 3
Ստացանք, որ համակարգի լուծումն է (2, 3) թվազույգը:

Առաջադրանքներ․

1)Գործակիցների հավասարեցման եղանակով լուծե՛ք հավասարումների համակարգը.

գ) x +y=11     զ)
-4x+3y=24
4x+20y-
y=68/23
x=11-5*68/20

2)Լուծե՛ք հավասարումների համակարգը՝ ընտրելով հարմար եղանակ.

February 6

Սնունդ

Մարդու կյանքի ամենա կարևոր բաղադրիչները։

Սնուննդ ունի 5 բաղադրիչ

  1. Սպիտակոուց-Կաթնամթերք,միս,ձու,ձուկ
  2. ածխաջրեր-հացամթերք,մրքեր,մակառոնեղեն,բանջարեղեն
  3. ճարպ-Բուսական կամ կենդանական ծագման յուղեր
  4. աղ-ամեն ինչ
  5. ջուր
February 6

Հայոց լեզու, 8-րդ դասարան

  1. Խմբավորիր բայերը ըստ ի՞նչ անել, ի՞նչ լինել  հարցերի:
    Հանդիպել, շքեղանալ, ժպտալ, հարստանալ, սևանալ, ներել, մթնել, կահավորել, թանկանալ, անհետանալ, խնամել, ճաքել, պայքարել, կապտել, ծարավել, վստահել, շիկնել, նեղանալ:

 

         2.Կազմիր բայեր տրված գոյականներից:
Ավարտ-ավարտել, կռիվ-կռվել, վեճ-վիճել, շղթա-շղթայել,                        հաշիվ-հաշվել, կույտ-կուտակել, ժպիտ-ժպտալ, սղոց-սղոցել,                վճիռ-վճռել, տոն-տոնել, փունջ-փնջել, կարոտ-կարոտել, վկա-                 վկաել, կազմ-կազմել, կերակուր-կերակրել, գործ-գործել, հունձ-               հնձել, սոսինձ-սոսնձել, փայլ-փայլել, անձրև-անձրևել, քրքիջ-                                               քրքնջել, ավել-ավլել, գին-գնել, նվեր-նվիրել:

  3.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
ա. գերել, կազդուրվել, փայլել, գոռոզանալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել
բ.  խրախուսել, անհայտանալ, սուզվել, կախարդել, մեծամտանալ, ցոլալ, առողջանալ:

ա. ննջել, գողանալ, դժգոհել, ուղղել, մտորել, անարգել, մարտնչել
բ. պայքարել, փնթփնթալ, խորհել, ստորացնել, շտկել, հափշտակել, նիրհել:
Continue reading

February 5

ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ

Չարտասանված տխուր խոսքեր,
Որ դողում եք անպատասխան,
Ես սիրում եմ ձեզ, տխուր խոսքեր,
Ձեր թրթիռը կախարդական։

Խենթ հուզումի անուշ խոսքեր,
Պաղ մարդոցից խորը պահված,
Անջատման պես տխուր խոսքեր,
Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ…

Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Կարոտիս պես սիրտըս մորմոք
Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր,
Ցուրտ աշխարհում ո՛չ ոք, ո՛չ ոք…

Չարտասանված տխուր խոսքեր,
Դուք չեք մեռել, դուք չե՛ք մեռնի,
Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Որպես խայթը սեւ եղեռնի…

1904

Continue reading