Թութակներ,հայերեն ,,Բույթ,,(լատ.՝ Psittacoidea), թռչունների ընտանիքին պատկանող կենդանիներ։ Այս ընտանիքին պատկանող թռչունները բաժանվում են 3 խմբի՝ իսկական թութակներ, կակադուներ և նորզելանդական թութակներ։ Տարածված են արևադարձային ու մերձարևադարձային տարածքներում՝ ԱվստրալիաՀնդկաստանԱսիայի հարավ-արևմուտքում, Արևմտյան Աֆրիկայում, Կենտրոնական Ամերիկայում ու Հարավային Ամերիկայում։ Հայտնի է թութակների ավելի քան 300 տեսակ։ Առավել հանրահայտ են ավստրալական կակադուներն ու ռոզելաները, աֆրիկյան անբաժանները, ամերիկյան արաներն ու ամազոնները։ Գունագեղ, կարճ պարանոցով, խոշոր գլխով, կեռ ու հզոր կտուցով թռչուններ են։ Ապրում են Աֆրիկայի, Ամերիկայի և Ավստրալիայի արևադարձային անտառներում։ Թութակները լինում են տարբեր չափերի։ Ալիքավոր թութակի երկարությունն ընդամենը 18 սմ է, իսկ հարավամերիկյան հսկա արա թութակինը՝ մինչև 1 մ։