Գայլերի և մարդկային միմյանց առնչվող առաջին ոսկորներին վերագրում են մինչև 400 000 տարի, գենետիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ շունը կարող է առաջացած լինել 135 000 տարի սրանից առաջ:2002-ին հրապարակված հետազոտությունն առաջարկում է նաև 40 000 տարի առաջ վարկածը: Հնագիտական աղբյուրներով ամենահին շները եղել են Բելգիայում`   Գոյեի քարանձավում (Goyet)`   31 700 տարի առաջ, Սիբիրում`   Ռազբոյնիչյա քարանձավում`   33 000 տարի առաջ, Ֆրանսիայում`   Շովեյի քարայրում (Chauvet)`   երեխայի ու շնազգիի հետքեր 26 000 տարի առաջ:
Իսրայելի հյուսիսում հայտնաբերվել են Նաթուֆյան ժամանակներում միասին թաղված երեխայի և գայլի կամ շան ձագի ոսկերներ`   ստորին ծնոտ ու կարնասիալ (գիշատիչ) ատամներ, դրանք վկայում են 12 000 տարի առաջ ընտելացման մասին: Դեռևս 1873-ին Շվեյցարիայում`   Կեսլերլոխի քարայրում (Kesslerloch Cave) գտնված վերին ծնոտի մնացորդները 14 100- 14 600 տարվա են: Սակայն շների և գայլերի ծնոտների նմանությունը միայն այն գայլերի հետ է, որոնք հանդիպում են Չինաստանում:
Այսպես, ըստ արական Y քրոմոսոմի վերլուծության`   ընտանի շունը ծագել է Չինաստանի հարավ-արևելքում: Նույն ուղղվածությամբ`   միտոքոնդրիալ ԴՆԹ-ի այլ հետազոտություն կոնկրետացրեց ծագման վայրը`   Յանցզի գետից հարավ, ժամանակը`   մոտ 16 300 տարի սրանից առաջ: ՄԴՆԹ-ի վերլուծությանը հակադրվում է, դրան հաջորդած, այլ ուսումնասիրություն, ըստ որի ընտանի շան գենոմի առավելագույն համընկնումը նուկլեոտիդի մակարդակով Միջին Արևելքի գորշ գայլին է համապատասխանում, և հենց միջինարևելյան գայլի գենոմն է հետագայում առավելագույնը տարբերակվում: Այս երկու տեսություններն էլ ունեն իրենց քննադատությունը: