Մարզի ամրոցները ու բերդերը

Դաշտադեմի ամրոց

1812 թվականին Երևանի վերջին սարդար Հուսեյն Ղուլի խանը ձեռնարկել է արտաքին մեծ պարսպի և պետական պահանջմունքների համար այլ կառույցների ու ամբարների շինարարությունը[13]։ Ռազմական հենակետ դառնալով ռուս-պարսկական բախումների ժամանակ՝ 19-րդ դարում ամրոցն իրականացրել է դեպի Շիրակ գնացող ճանապարհի վերահսկողությունը։ 20-րդ դարի ամրոցի տեղում հաստատվել են Արևմտյան Հայաստանից Մեծ եղեռնի հետևանքով գաղթյալ բնակչությունը։ Ամրոցի տարածքում բնակեցումը շարունակվել է ընդհուպ մինչև 21-րդ դարի սկիզբ։

Համալիրի տարածքը ժամանակակից տներից վերջնականապես ազատվել է 2015 թվականին, երբ ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը ձեռնարկել է Դաշտադեմի ամրոցի պահպանության և վերականգնման նախագիծը։

Ամբերդի ամրոց

Ամբերդում ամրոց է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Ամբերդի տարածքում կան կիկլոպյան շինությունների մնացորդներ, իսկ մոտակայքում՝ վիշապաձկների քարակոթողներ։ Բրոնզի դարում կառուցվել է ուրարտական բերդաքաղաք, հավանաբար տեղանքի բնական ամրության պատճառով։ Որպես բերդ-ամրոց այն հատկապես հայտնի էր հելլենիստական ժամանակաշրջանում և Քրիստոսի ծնունդից հետո, երբ այն կառուցվել է` հետագայում ընդարձակվելով և պարբերաբար վերանորոգվելով[5]։

Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են Կամսարական իշխանների կողմից, հավանաբար 7-րդ դարում։ Դա կապվում է ինչ-որ եկեղեցուց պեղումների ժամանակ գտնված ճարտարապետական դետալի հետ, որի թվագրման հետ կապված խնդիրներ կան։ Դժվարամատչելի տեղերում ամրոցներ սկսեցին կառուցել 10-րդ դարից, երբ փոփոխվում էր երկրի պաշտպանական համակարգը։ Ինչ վերաբերում է Ամբերդին, ապա ներկայիս ամրությունը 11-13-րդ դարի կառույց է

կոշի աղջկա ամրոց

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Կոշ (Կվաշ) գյուղից հյուսիս բլրի գագաթին գտնվում է մի ամրոց, որը կրում է Կոշ անունը, այն թվագրվում է 13-րդ դարով։ Ամրոցն ունի ուղղանկյուն, անկյուներով hատակագիծ, կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերով, իսկ ստորին մասը՝ կոպտատաշ բազալտով։

Կոշ գյուղից հարավ խճուղու եզրին կանգուն է կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձան 1195 թվականին բարձրությունը 6,8 մ։ Ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտնի գավառը սելջուկյան թուրքերից ազատագրելուն։