Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելև

կյանները պարտություն կրեցին Հռոմից։ Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրություններից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Հռոմը, որին ձեռնտու էր իր հակառակորդ Սելևկյան տերության թուլացումը, անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը։

Մեծ Հայքի նորահռչակ թագավորությունն իր հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան։

Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր Հայքը։ Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։ Քիչ ավելի ուշ՝ Ք․ա․ 163 թ․ անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն, որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր։ Այդպիսով՝ Ք․ա․ 2-րդ դարից կային 4 հայկական թագավորություններ՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն։

Արտաշես 1-ը և հայկական հողերի միավորումը։ Սելևկյան պետությունն արել էր ամեն ինչ, որ թուլացնի Հայաստանը։ Ք․ա․ 201-190 թթ․ ընթացքում Ծոփքից բացի Մեծ Հայքից անջատվել էին սահմանամերձ այլ շրջաններ ևս։ Առիթից օգտվել էին նաև այլ պետությունները՝ նվաճելով հայկական մի շարք տարածքներ։

Արտաշես 1-ի (Ք․ա․ 189-160) առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքից անջատված տարածքները վերադարձնելը։ Նա Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեցանջատված շրջանները։

Փաստորեն Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեցհայկական տարածքների մեծագույն մասը։ Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

Զարեհի մահից հետո Արտաշես 1-ը փորձեց Մեծ Հայքիվ միացնել նաև Ծոփքի թագավորությունը։ Դա, սակայն, չհաջողվեց։ Այդ ծրագիրը հետագայում իրականացրեց Արտաշես 1-ի թոռը՝ Տիգրան Մեծը։

Արտաքին քաղաքականության մեջ ևս Արտաշես 1-ը հասավ լուրջ ձեռքբերումների։ Ք․ա․ 183-179 թթ․ Փոքր Ասիայի տարածքում 5 փոքր պետություններպատերազմ էին մղում միմյանց դեմ։ Որպես տարածաշրջանի 2 ազդեցիկ ուժեր՝ Հռոմեական պետությունն ու Մեծ Հայքը միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես 1-ը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին։ Նրա նպատակը հայկական բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելն էր։

Նա վարում էր իր հակառակորդ Սելևկյան տերությունը թուլացնելու քաղաքականություն։ Երբ Մարաստանի սատրապ Տիմարքոսն ապստամբեց Սելևկյանների դեմ և իրեն հռչակեց անկախ թագավոր, Արտաշես 1-ը օգնեց նրան իր զորքերով։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ե՞րբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը։ Ի՞նչ նշանակություն է ունեցել այն Հայաստանի համար։Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․

2. Ո՞վքեր վերականգնեցին Մեծ Հայքի և Ծոփքի անկախությունը։
3․ Ե՞րբ են անկախացել Ծոփքը և Փոքր Հայքը։ Ո՞վ էր Փոքր Հայքի արքան Ք․ա․ 180-ական թթ․։
4․ Ե՞րբ է գահակալել Արտաշես 1-ը։
5․ Ե՞րբ և ու՞մ գլխավորությամբ է հռչակվել Կոմմագենեի անկախ թագավորությունը։
6․ Ո՞ր երկրներից է Արտաշեսը հետ գրավել հայկական հողերը։
7․ Ինչու՞ է հույն պատմիչ Պոլիբիոսը Արտաշես 1-ին անվանել «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։
8․ Ներկայացրեք Արտաշես 1-ի արտաքին քաղաքականության արդյունքները։