ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,

Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.

— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,

Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

 

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,

Ծաղիկներն այնպես նազով են փակվում.

— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,

Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

 

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,

Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.

—Կարծես թե մեկը ինձ է երազում,

Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

 

Հարցեր և առաջադրանքներ՝

 

Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:փայփայել,կարկաչն

Ինչպե՞ս ես հասկանում՝ Գարունը այնքան ծաղիկ է վառել, Իմ բացված սրտում հնչում է մի երգ… պատկերները: Էս հասկանում եմ որ գրողը սիրահարված է:

Կանաչ գույնով ներկի՛ր բնության պատկերները, իսկ կարմիր գույնով՝ քնարական հերոսի զգացումներն ու տրամադրությունն արտահայտող պատկերները:

Բացատրի՛ր վերնագիրը, իսկ դո՞ւ ինչպես կվերնագրես:Վորովհետև գարունը մարդիկ իրար սիրահարվում են:

  1. Գրի՛ր՝ ի՞նչ նկարով կձևավորես «Գարուն» բանաստեղծությունը: